Հայիթիի վերականգնման համար աշխարհում հավաքվել է 5,3 միլիարդ դոլար: Այդ միջոցները հաջողվել է հավաքել մարտի 31-ին կայացած ՄԱԿ-ի խորհրդաժողովի ընթացքում: Ինչպես հաղորդում է AP-ն, բացի այդ, երեք տարվա ընթացքում 50 երկրներ պատրաստ են Հայիթիի վերականգնման համար հատկացնել ընդհանուր առմամբ 9 միլիարդ դոլար:

Համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած խորհրդաժողովում Հայիթիի ղեկավարությունը ներկայացրել է երկրի վերականգնման օտարերկրյա փորձագետների հետ մշակված ծրագիրը, համաձայն որի Հայիթիի տասը տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի 11,5 միլիարդ դոլար: Ամեն ինչից բացի՝ ծրագիրը ներառում է նաեւ տնտեսական ապակենտրոնացման միջոցառումներ եւ երկրում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում: Խորհրդաժողովի արդյունքները Պան Կի Մունը տպավորիչ է անվանել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայիթիում տեղի ուենցած երկրաշարժերի արդյունքում զոհվել էին 200 հազար մարդ, մեկ միլիոնը մնացել էր առանց տանիքի: