Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 4 տան մոտ, նոյեմբերի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք:

Կատարվում է քննություն: