Հայաստանի կառավարությունը տաս միլիոն դրամ կհատկացնի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված միջոցառումների համար: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Բացի այդ քառասուն մլն դրամ կհատկացվի եզրափակիչ համերգի համար՝ «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Ստանիսլավսկիի անվան ռուսական թատրոնը, չնայած ռուսալեզու բնակչության համար դժվար ժամանակներին, ակտիվորեն աշխատում է նաեւ հիմա:




























