Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը՝ Կիեւ)՝  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան իր պատասխանատու առաքելության մեջ եւ ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից հետո փոխգործակցությունն ակտիվացել է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Յուլը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-դանիական համագործակցությունը խորացնելու եւ ամրապնդելու համար:

Զրուցակիցները քննարկելի են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարեւորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շուրջ: