2014-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ առողջապահության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 8,7 մլրդ դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարարության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Այս պահին պետպատվերից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք սոցիալական կարգավիճակին վերաբերող միավորները չեն գերազանցում 36-ը, սակայն 2014-ի շեմը կիջեցվի մինչեւ 30-ի:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ պետպատվերը Հայաստանի բուժհաստատութուններում ներդնելը ոլորտի ամենաարդիական հարցերից է եւ քաղաքացիներին ամենաշատը հուզողներից:




























