Ռուսաստանն ու Հայաստանը միջուկային անվտանգության ոլորտում տեխնիկական համագործակցության համաձայնագիր են պատրաստել՝ ներառյալ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շուրջ համագործակցությունը: Կառավարության այսօրվա նիստում այդ նախագիծը ներկայացրել է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Կառավարությունը համաձայնագրին դեռ հավանության չի արժանացել:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագիրը ուղղված է ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ինչպես նաեւ Հայաստանում ռուսական նախագծով ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացմանը:
Նոր էներգաբլոկի կառուցման ժամկետները դեռ հայտնի չեն՝ ֆինանսավորման ամբողջական երաշխիքների պակասի պատճառով:





























