Սոմալիում 19-ամյա կնոջը ձերբակալել են այն բանի համար, որ նա լրագրողներին պատմել է իրեն բռնաբարելու մասին: Բռնության ենթարկված կնոջ հետ միասին ձերբակալել են նաեւ տեղի թերթի թղթակցին, որին դիմել էր տուժած կինը, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Մասնավորապես, սոմալեցի կինը խոստովանել է, որ իր նկատմամբ սեռական ոտնձգությունը կատարել են ատրճանակի սպառնալիքի ներքո: ՄԱԿ-ի ներկայացուցիչները արդեն կոչ են արել Սոմալիի իշխանություններին առավելագույնս արագ ժամկետներում հետաքննել այդ գործը:

Նշենք, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Որոշ ժամանակ առաջ Սոմալիում արդեն կալանավորվել էր բռնաբարված մի կին եւ այդ մասին գրող լրագրողը: Այն ժամանակ նրանք դատապարտվել էին մեկ տարվա ազատազրկման: Սակայն որոշ ժամանակ անց միջազգային ճնշման ներքո նրանց ազատ էին արձակել: