Արիզոնա նահանգում  կողոպուտի կասկածանքով կալանավորված Անգել (Angel) անունով տղամարդը հայտնել է, որ սատանան իրեն «քաշել է» եւ ատրճանակն իր ձեռքը դրել, հայտնում է United Press International-ը:

Հանցագործության մասին իրավապահներին հայտնել է մի կին, որի անունը չի հաղորդվում: Նա չարագործին հայտնաբերել էր իր ննջասենյակում` տուն վերադառնալուց հետո: Տուժածը ոստիկանության հետ զրույցում  պատմել էր, թե ինչ-որ  տղամարդ իրենից վախենալով փախել էր հետեւի դռնից, հաղորդում է Lenta.ru-ն:

Կնոջ տնից ոչ հեռու ոստիկանները բռնել էին փախուստի դիմած տղամարդուն, որը համապատասխանում էր կնոջ նկարագրությանը: Տղամարդը նախկինում դատված 36-ամյա Անգել Մեզան էր:  Հարցաքննության ժամանակ նա հայտնել էր, ո ուրիշի տուն էր ներխուժել սատանայի հրամանով, որը բացի այդ իրեն ատրճանակ էր եւ կնոջ բնակարանից գողացված իրեր էր տվել:

Անգելը ձերբակալվել է բնակարանային կողոպուտի, մասնավոր սեփականության սահմանները խախտելու եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Թե երբ տեղի կունենա դատը, չի նշվում: