Նոյեմբերի 21-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի եւ Արին-Բերդի փողոցների խաչմերուկում բախվել է «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Հունդաի Էլանտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, Երեւանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի մոտ իրար են բախվել «Հոնդաի» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Հոնդաի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: