Առնվազն 11 մարդ զոհվել եւ մի քանի տասնյակն էլ վիրավորվել են ՀԱՀ-ում ավտոբուսի եւ թեթեւ մարդատար մեքենայի բախման հետեւանքով, ուրբաթ օրը հայտնել են այդ երկրի ոստիկանությունից:
Յոհանեսբուրգից Զիմբաբվե ուղեւորվող ավտոբուսը մեքենայի է բախվել ՀԱՀ-ի մայրաքաղաք Պրետորիայի հյուսիսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ոստիկանությունում նշում են, որ զոհերի թվում են երկու վարորդները:
Ըստ նախնական տվյալների` բախումը տեղի է ունեցել, երբ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի` փորձելով շրջանցել մեքենան:





























