Հայաստանի տնտեսության ստվերային հատվածը գոյանում է չգրանցված բիզնեսից: Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Իրականում ստվերն այն է, երբ Վարդուշ մորքուրը 100-ով առնում է սիգարետը ու ծախում 105-ով, դա է ստվերը, կամ երբ խոշոր հարկատուները Վարդուշ մորքուրի նման են գործում»,- ասել է Այվազյանը:
2014թ. պետբյուջեում սպասվող եկամտի աճը նա որակել է դրական երեւույթ: «ՀՆԱ-ի նկատմամբ պետեկամուտների նման հարաբերակցություն, ինպչես 23,6%-ը, Հայաստանոմ երբեք չի եղել: Այդ մասին չպետք է մոռանալ: Ընդ որում, մենք չենք նախատեսում խստացնել վարչարարությունը կամ բարձրացնել հարկերը», – նշել է պատգամավորը:





























