ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:
Առաջին անգամ ԱրմենՏել ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանցել 300.000 դրամը:
Կրթաթոշակը բաց է Հայաստանի պետական բուհերի ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են հետեւյալ ոլորտներում`սոցիալական եւ հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում եւ ճշգրիտ ու բնական գիտություններ:
Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն եւ մասնակցելու դասընթացի:




























