Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը գերազանցում է հինգ հազարը, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրեսս գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ տեղեկություններ կային ավելի քան չորս հազար մարդկանց մահվան մասին: Իշխանությունները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սուպերթայֆունը ուղեկցվել է բարձր ալիքներով, որոնց բարձրությունը հասնում է վեց մետրի: Թայֆունից ամենաշատը տուժել են Սամար ու Լեյտե կղզիները:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը կարողա հասնել 10 հազարի:





























