Երեկ՝ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս է գրանցվել: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, բնապահպաններն ու պատկան մարմինները երեկ ստուգայց են կատարել այս տարածքում եւ Արենի տանող ճանապարհին վիրավոր բեզոարյան այծ նկատել:

Կարմիր գրքում գրանցված կենդանու վնասվածքը հրացանի կրակոցից է եղել: Որսի մեջ կասկածվող խումբը հայտնի է: Ըստ նախնական տեղեկությունների, տվյալ խումբը կաքավի որսի է դուրս եկել եւ նկատելով բեզոարյան այծին՝ կրակել է:

Նախնական տեղեկություններով որսորդներից մեկն էլ նույն մարզի միջին օղակի մի չինովնիկ է: Սակայն կոնկրետ անունները դեռ չի հրապարակվում: Նշենք, որ բեզոարյան այծը գրանցված է Կարմիր գրքում եւ որսը քրեորեն պատժելի արարք է:

Դեպքի վերաբերյալ մանրամասները քիչ ուշ