ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ ձեւաչափով բանակցութունների մասին կառավարության առաջարկությունը «ելք չէ եւ նախատիպ չունի»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը, որին մեջբերում է ՈւՆԻԱՆ-ը:

«Չենք հավատում Համաձայնագրի ստորագրումը հետաձգելուն»,-ասվում է նրա հայտարարությունում:

Քաղաքական գործիչը եւս մեկ անգամ ընդգծել է, որ հիմա քաղաքական նախաձեռնությունն իր ձեռքը պետք է վերցնի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: