45-ամյա Կարեն Հ.-ն իրացնելու նպատակով ուսումնադաստիարակչական հաստատությունում ապօրինի պատրաստել եւ ցանկացել է թմրամիջոցներ իրացնել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 45-ամյա Կարեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ուսումնադաստիարակչական հաստատությունում ապօրինի պատրաստել եւ ցանկացել է իրացնել թմրամիջոցներ: Քրեական գործ է հարուցվել 266 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը` ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում): Սույն հոդվածը պատժվում են ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատական քննությունը նշանակվել է դեկտեմբերի 2-ին:




























