«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով պաշտպանական կողմը այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել տղաներին։
«Այս մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց Հայ ագգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։
Այսպիսով, թեեւ բոլոր 4 տղաներր այսօր գտնվում են ազատության մեջ, դատարանի կողմից նրանք մեղավոր են ճանաչվում»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























