«Առաջիկա օրերին մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը, կստեղծենք նոր կուսակցություն, որի մասին մոտ ապագայում կտեղեկանաք»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

«Տիկին Սարգսյանն ասաց, որ նոր ստեղծվելիք կուսակցության անունի, գերբի, դրոշի եւ հնչակյան ատրիբուտիկայի հետ կապված բոլոր խնդիրները իրենք կարող են լուծել «շատ գրագետ ձեւով՝ մնալով հնչակյան գաղափարների շրջանակներում»։ Ու հավելեց. «Այսօր մեզ մոտ վարչության նիստ է գումարվելու։ Գրասենյակը, դժբախտաբար, արդեն երկու ամիս է՝ չի գործում, հանձնված է, մենք կհավաքվենք մեր ընկերներից մեկի մոտ եւ կկայացնենք մեր քաղաքական որոշումը, որն առաջիկա օրերին կհրապարակենք։ Մենք ունենք քաղաքական թիմ, որն ունի իր նպատակները, որը երբեւիցե հնչակյան գաղափարախոսությունից չի հրաժարվելու...»»,–մեջբերում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում