Նյու Յորքի բնակիչն աղբանոցում ոսկե արձանիկ է գտել, որը հանձնվում է «Էմմի» հեղինակավոր հեռուստատեսային մրցանակաբաշխության դափնեկիրներին, հայտնում է New York Post-ը: 40-ամյա Իսմայիլ Սեկիկը սեպտեմբերին զբոսնելիս է եղել իր թաղամասում, երբ վաճառքի հանված տներից մեկի մոտ եղած աղբարկղում նկատել է փայլուն արձանիկը: Այն իրեն դուր է եկել, եւ ինքը որոշել է վերցնել արձանիկը:
Մի քանի շաբաթ անց Սեկիկը հեռուստատեսությամբ դիտել է «Էմմի» մրցանակաբաշխությունը եւ հայտնաբերել, որ դափնեկիրներին հանձնվող արձանիկները շատ նման են իր հուրասենյակում դրվածին: Հնարավոր չէր պարզել, թե ում է պատկանել մրցանակը, քանի որ այս արձանակը չի ունեցել ոսկե օղակ, որին գրվում է դափնեկրի անունը:
«Ես ցանկանում եմ այս արձանիկը վերադարձնել տիրոջը կամ նրա հարազատներին», - ասել է Սեկիկը: Սակայն դափնեկրի որոնումները դեռ ապարդյուն են: Այն տան բնակիչները, որի հարեւանությամբ գտնվել էր արձանիկը, ասում են, որ այն նախկինում երբեք չեն տեսել:





























