Ռիգայում փլուզված Maxima առեւտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել 51 զոհի, հայտնում է Delfi-ն:

Միեւնույն ժամանակ փրկարարներին հաջողվել է զանգահարել փլատակների տակ  ողջ մնացած մարդկանց, հաղորդում է Gazeta.ru-ն:

Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիխարդս Կոզլովսկիսը հուսով է, որ փլուզման պատճառի արդյունքները հայտնի կլինեն 2014թ. գարնանը: Լատվիայում եռօրյա սուգ է հայտարարվել փլուզման զոհերի հիշատակին:  Լատվիայի իրավապահ մարմինները Ռիգայում առեւտրի կենտրոնի փլուզման երեք վարկած են դիտարկում: