Շանդուն նահանգի Ցինդաո նավահանգստային քաղաքում նավթատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 44-ի, եւս 166 մարդ տուժել են: Այդ մասին այսօր հայտնում է «Սինհուա» գործակալությունը: 

Արտակագ պատահարը տեղի էր ունեցել  ուրբաթ օրը` տեղի ժամանակով առավոտյան 10:30-ին, ՉԺՀ-ի խոշոր նավթաքիմիական Sinopec ընկերությանը պատկանող խողովակատարի վերանորոգման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Այժմ դեպքի վայրը շրջափակված է պատնեշներով` նավթի դեպի ծով արտահոսքը կանխելու համար: Նոր արտահոսքեր չեն նկատվել, հրշեջներին հաջողվել է մարել կրակը: