Ավստրալիայի արեւմուտքում գտնվող Գրեյսթաուն քաղաքից ոչ հեռու շնաձկան հարձակման հետեւանքով զոհվել է մի երիտասարդ, որի ինքնությունը պարզվում է:

Երկրում ամեն տարի գրանցվում է մարդկանց վրա շնաձկների հարձակման շուրջ 12 դեպք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լողորդների համար ամենավտանգավորը վերջին ժամանակներս հենց օվկիանոսի  գրեյսթաունյան ափն է. վերջին 10 տարիների ընթացքում  սա մարդկանց վրա շնաձկների մահացու ելքով հարձակման արդեն երրորդ դեպքն է: