Եմենում հարսանիքի հյուրերից մեկը կորեացի հայտնի ռեփեր  PSY-ի աշխարհահռչակ  Gangnam Style  հիթի ներքո պարելիս Կալաշնիկով ինքնաձիգից կրակոցներ է արձակել, որոնք դիպել են երեք հոգու,  ուրբաթ օրը հայտնել է ամերիկյան Daily News թերթը։

Թերթի կայքում տեղադրված տեսահոլովակում երեւում է, թե ինչպես երիտասարդների մի խումբ պարում է հայտնի երգի ներքո, եւ ինչպես պարի թեժ պահին երեք մարդ անշնչացած ընկնում են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ թերթի` հյուրերից մեկը որպես հարսանեկան հրավառություն ցանկացել էր  մի քանի անգամ օդ կրակել, սակայն պատահաբար դիպել էր պարողներին: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: