Լուսանկարիչ Դենիել Մորելը կարողացել է AFP-ից դատական կարգով 1,2 մլն դոլար ստանալ՝ թվիթերյան իր էջից լուսանկարներ վերցնելու համար, հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ Agence France-Presse-ի ներկայացուցիչները առանց Մորելի իմացության նրա թվիթերյան էջից Հայիթիի երկրաշարժի լուսանկարներ էին վերցրել, որոնցից հետագայում օգտվել էին այլ լրատվամիջոցներ` AFP-ին հղումով: Նշված գումարը հեղինակային իրավունքների խախտման առավելագույն տուգանքն է, հաղորդում է Gazeta.ru-ն:
Թվիթերում տեղադրված լուսանկարների կոմերցիոն օգտագործման իրավունք ունեն միայն դրանք տեղադրողները:





























