Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում, նոյեմբերի 22-ին, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 համարանիշի (վարորդ՝ 26-ամյա Ա. Բ.) ավտոմեքենային եւ վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին :
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Բ. տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:




























