Լոս Անջելեսի օդանավակայանի հինգերորդ սպասասրահի մոտ տեղի ունեցած  ավտոպատահարի բարձր աղմուկը շենքում իրարանցում է առաջացրել, քանի որ այն հերթական կրակոցների տեղ են ընդունել, հայտնում է NBC-ն՝վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ըստ ոստիկանության ներկայացուցչի` ժ. 19.30-ին իրենք սկսել էին հաղորդումներ ստանալ կասկածելի աղմուկի մասին, որը չվերթին սպասող ուղեւորները կրակոցներ  էին կարծել: Խուճապ էր սկսվել: Ուղեւորներից շատերը սկսել էին լքել շենքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սպասասրահ ուղարկված ոստիկանները պարզել էին, որ աղմուկի պատճառը շենքի ավտոկայանատեղիում տեղի ունեցած վթարն է եղել: Հեռուստաալիքին ականատեսների կողմից փոխանցված լուսանկարներում երեւում է, որ կատարվածի մեղավորը մեքենայի վարորդն է եղել, որը չի կարողացել  կառավարել ղեկը: Մեքենան բախվել է շենքին: Վարորդի վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: