Ճապոնիայում ձյան մեծ զանգվածի փլուզման հետեւանքով զոհվել է յոթ մարդ Տոյամա պրեֆեկտուրայում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում, Ճապոնական ծովի ափերին: Այս մասին հաղորդել է պրեֆեկտուրայի ոստիկանությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ ձյունը փլուզվել է Ճապոնիայում ամենաբարձր Տատէ լեռան (3015 մետր) Հիդա գագաթի արեւմտյան լանջին: Նրանք դահուկներով սահում էին, երբ հայտնվել են ձնակույտի տակ: