Երեւանում տեղի է ունենում կլոր սեղան՝ «Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով։

Միջոցառումը կազմակերպել է «Ժամանակակից Եվրասիա» քաղաքական հետազոտությունների գիտական կենտրոնը` ԱՊՀ Երիտասարդական միության հետ համատեղ: 

Օրակարգում հետեւյալ հացերն են՝

• Մաքսային միությանը Հայաստանի անդամագրման հիմնական խնդիրներն ու խոչընդոտները.

• Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համագործակցության փորձը.

• Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին իրադարձությունների հնարավոր զարգացման սցենարի կանխատեսումը.

• Ինտեգրացման գործընթացների վերաբերյալ Ուկրաինայի ղեկավարության որոշման վրա ազդած գործոններ.

• Եվրասիական եւ Եվրոպական միությունների երկընտրանք: