Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գտնվում է ԱՄՆ-ում եւ հանդիպումներ է ունենում ամերիկյան քաղաքական գործիչների հետ: Այս մասին նշված է Facebook-ի նրա էջում:
«Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է սենատոր ՄակՔեյնի եւ այլ սենատորների հետ: Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց՝ արդյունավետ աշխատանքի համար եւ խնդրել շարունակել աջակցել վրաց ժողովրդին եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նախօրեին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը սենատոր ՄակՔեյնի ելույթից կադրեր է ցուցադրել, որով նա հանդես է եկել Սահակաշվիլիի եւ նրա կողմնակիցների, նաեւ այլ սենատորների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել Մարշալի հիմնադրամի գլխավոր գրասենյակում:
Նշենք, որ Սահակաշվիլին Վրաստանից մեկնել է երկու շաբաթ առաջ:




























