Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ գտնվող հենակետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ծառայության պայմաններին, իրականացված ինժեներական աշխատանքներին, զրուցել է զինվորների եւ սպաների հետ: (ֆոտոռեպորտաժ)

Առաջավոր դիրքեր այցը Սեյրան Օհանյանը սկսել է N զորամաս այցելությունից: Սեյրան Օհանյանը ծանոթացել է ծանր տեխնիկային, զորամասի սպառազինության մեջ գտնվող հակատանկային եւ զենիթահրթիռային համալիրներին, ականանետերին, նռնականետերին, կապի միջոցներին: Քննարկվել է նաեւ անձնակազմի սննդի եւ բուժսպասարկման հարցը:

Հատուկ ուշադրություն է դարձվել տանկերին, քանի որ զորամասում «ծառայում» են արցախյան պատերազմն անցած զրահամեքենաները: «Վետերանները» փողի վրա գունավոր աստղեր են կրում՝ խփած տանկեր քանակի եւ տեսակի նշումով:

Պոլիգոնում Սեյրան Օհանյանը դիտել է անձնակազմի վարժանքները: