ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվել է ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկված «Պետական կենսաթոշակների մասին օրենքում» պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին դեմ քվեարկած 53 պատգամավորների անունները: Ստորեւ ներկայացնում ենք ցանկը:
ՀՀԿ
1. Ռոբերտ Սարգսյան
2. Սամվել Ֆարմանյան
3. Ռուբեն Հովսեփյան
4. Կորյուն Նահապետյան
5. Գարեգին Նուշիկյան
6. Վրեժ Մարկոսյան
7. Մնացական Մնացականյան
8. Մուրադ Մուրադյան
9. Կարինե Պողոսյան
10. Հրանտ Գրիգորյան
11. Ալեքսան Պետրոսյան
12. Մանվել Բադեյան
13. Կարեն Բոթոյան
14. Հակոբ Հակոբյան
15. Արկադի Համբարձումյան
16. Կարեն Սարիբեկյան
17. Կարեն Կարապետյան
18. Արման Սահակյան
19. Հայկ Գրիգորյան
20. Մարինե Մարաբյան
21. Հակոբ Հակոբյան
22. Սամվել Նիկոյան
23. Գալուստ Սահակյան
24. Ռազմիկ Զոհրաբյան
25. Գագիկ Մինասյան
26. Հովհաննես Սահակյան
27. Հերմինե Նաղդալյան
28. Դավիթ Հարությունյան
29. Էդուարդ Շարմազանով
30. Արտաշես Գեղամյան
31. Խոսրով Հարությունյան
32. Հայկ Բաբուխանյան
33. Արա Բաբլոյան
34. Կարինե Աճեմյան
35. Կարեն Ավագյան
36. Մարգարիտ Եսայան
37. Կարեն Ճշմարիտյան
38. Վահրամ Բաղդասարյան
39. Նահապետ Գեւորգյան
40. Մարտին Սարգսյան
41. Առաքել Մովսիսյան
42. Համլետ Հարությունյան
43. Նաիրա Կարապետյան
44. Շիրակ Թորոսյան
45. Արփինե Հովհաննիսյան
46. Արմեն Մխիթարյան
47. Արտակ Դավթյան
48. Վոլոդյա Բադալյան
49. Մկրտիչ Մինասյան
50. Տաճատ Վարդապետյան
ՕԵԿ
1. Հեղինե Բիշարյան
2. Լեւոն Դոխոլյան
3. Մհեր Շահգելդյան
Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն», ստորագրահավաք էին կազմակերպել, որի արդյունքում ԱԺ օրակարգ էին մտցրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին առաջարկը: Սակայն, ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորների ջանքերով նախագծի ընդունումը տապալվել էր 45 կողմ եւ 53 դեմ ձայներով:
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան: Նշենք, որ սա այն օրինագիծն է, որով նախատեսվում է 2014թ հունվարի 1-ից 1975թ հետո ծնվածների ամսական աշխատավարձից 5 տոկոսի չափով պարտադիր հատկացում անել կենսաթոշակային հիմնադրամների: Սրա հետ կապված ԱԺ-ի դիմաց ամբողջ քառօրյայի ընթացքում բողոքի ակցիաներ էին անցկացվում:





























