Անկանխատեսելի ավարտ է ունեցել Հնդկաստանի արեւմուտքում՝ Բարամաթի քաղաքում կայացած մարաթոնը: 42 կմ 195 մետր վազքատարածությունն առաջինը հաղթահարել է 61-ամյա գյուղացի կինը, ով վազում էր բոկոտն եւ հնդկական ավանդական սարի հագուստով: Հաղթողը Լաթհա Բհագվան Կարեն է, ով Բարամաթի էր եկել աշխատելու:

«Ես սովոր եմ առավոտյան զբոսանքներին, քայլում եմ մեկ կիլոմետր, բայց նախկինում երեբք չեմ վազել: Եթե ես վազեի, այստեղ շատերը տարօրինակ կհամարեին, եւ ես ստիպված կլինեի հարցրեի պատասխանել, ինչին պատրաստ չեմ»,- ասել է կինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, վազքից առաջ իրեն «փոքր-ինչ» տարօրինակ է զգացել, քանի որ մյուս վազորդներին ամաչեցնում էր իր արտաքին տեսքը: «Սակայն, երբ վազքը սկսվեց, ես սկսեցի նրանց մեկը մյուսի ետեւից շրջանցել»,- պատմել է կինը:

Մարաթոնին մասնակցել է 9,5 հազար մարդ: Հաղթողն արժանացել է 5 հազար ռուփի (մոտ 100 դոլար) մրցանակի: