Ապրիլի 11-ի, լույս 12-ի գիշերը Իսպանիայում Ռիխտերի սանդղակով 6.2 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գրանադա քաղաքից 25 կմ հարավ-արեւելք։
Երկրաշարջի օջախը գտնվել է 616 կմ խորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Մասնագետների կարծիքով, ինչպես հայտնում է CNN-ը, նման դեպքերում լուրջ վնասների հավանականությունը փոքր է։




























