2014-ի հուլիսի մեկից պետական ծառայողների աշխատավարձերը կավելանան առնվազն 40 տոկոսով: Այս մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը՝ կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ավագ մասնագետների, բաժնի պետերի ու վարչության պետերի աշխատավարձը կկազմի մոտ 240-250 հազար դրամ»,-հայտարարել է նախարարը:
Իսկ ինչպե՞ս մինչեւ հուլիսի մեկը պետք է ապրի նախարարության կրտսեր աշխատակիցը, որի աշխատավարձը 60 հազար դրամ է: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ նախարարը հայտարարել է, որ «պետական աշխատողները գիտակցում են բարեփոխման կարեւորությունը ու գիտակցում են, որ ապագա կենսաթոշակների չափը կախված է հենց իրենցից»:



























