NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Asbarez»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ պարբերականի անգլիական տարբերակի խմբագիր Արա Խաչատրյանը:Ինչի են ձգտում հասնել արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Փարիզում ուրբաթ օրը, երբ նախօրեին հուղարկավորել են սահմանին սպանված հերթական զինվորին:
Ինչպե՞ս կարող են այդ առաջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, երբ յուրաքանչյուր շրջադարձային օահի ադրբեջանական բանակը փորձում է խափանել ցանկացած գործընթաց՝ ամեն անգամ խլելով հայ զինվորների կամ քաղաքացիական անձանց կյանքը: Ինչպե՞ս են անդրադառնալու այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կրկնվող սպառնալիքներին գրավել ողջ Հայաստանը, որը նա անվանում է պատմական Ադրբեջան:Ինչպե՞ս կարող է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված դրության հանդեպ ապակառուցողական հավասար վերաբերմունքը, որը հնչեցնում են միջնորդները, իսկ վերջերս նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, առաջ տանել խաղաղ բանակցությունները, որոնք մեծամասնության կարծիքով փակուղի են մտել:Ինչպե՞ս կարող են վերոհիշյալ գործոններն արդարացնել եւս մեկ երիտասարդի կորուստը, ով առաջին գծում էր հայտնվել կրկնակի հարձակմանը պատասխանելու եւ իր ընկերների, հնարավոր է եւ շատ ավելի մարդկանց կյանքը փրկելու համար:
Երեւանի պաշտոնական գիծ շարունակում է մնալ մեղադրանքը Ադրբեջանի հասցեին բանակցությունների խափանման համար: Բաքվի պաշտոնական գիծը հայկական դիրքերի վրա ռազմական հարձակումների լարվածության պահպանումն է: Դրա հետ մեկտեղ միջնորդները շարունակում են անտեսել զոհերի աճող թիվը, այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից հարձակումները սովորական երեւույթ են դարձել ծրագրված բանակցությունների նախօրեին կամ օտարերկրացի պաշտոնյաների տարածաշրջան կատարած այցերի ժամանակ:Ղարաբաղյան զինված ուժերի զինծառայող Արմեն Հովհաննիսյանի մահն ընդգծում է այսպես կոչված խաղաղ բանակցությունների պայթյունավտանգությունը, այն ժամանակ, երբ հայկական կողմը բռնությունների բեռն է կրում ու նորանոր հերոսներ ծնում 26-ամյա այս պայքարում: Միջազգային հանրությունը, հատկապես ԱՄՆ-ը, շարունակում են իրենց՝ լսողությունից զուրկ քաղաքականությունը եւ չի կարողանում միանշանակ քննադատել Ադրբեջանի միակողմանի հարձակումները:
Երբ Բաքուն սպառնաց հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին, ԱՄՆ-ը կոչ արեց երկու կողմին էլ վերջ տալ բռնություններին: Երբ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան կոչ արեցին սահմանից հեռացնել դիպուկահարներին, Ադրբեջանը մերժեց. արձագանքը նույնն էր: Երբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցից առաջ ադրբեջանական զորքերը հարձակվեցին Հայաստանում եւ Ղարաբաղում մի քանի դիրքերի վրա, նա հազիվ արձագանքեց: Եվ այսքանով ցուցակը չի ավարտվում…Եվ այսպես, ինչպե՞ս կանդրադառնա ուրբաթ օրը կայանալիք բանակցությունների վրա Արմեն Հովհաննիսյանի մահը: Սովորականի պես կստանա՞նք բանակցող կողմերի հերթական տեքստ, որտեղ նշված կլինի ինչ-որ հարցերի մասին առանց հաստակեցումների: Երբ հերթական հայ զինվորը կզոհվի, մենք կհասկանանք, շատ քիչ բան էր արվել դիվանագիտական այդ հանդիպումների ընթացքում:Թեեւ Ադրբեջանի վճռական դատապարտումն անհրաժեշտություն է, չկան իրական նախանշաններ, որ միջազգային հանրության մոտեցումը մոտ ժամանակներում կփոխվի: Դա միայն կխրախուսի Ադրբեջանին շարունակել ռազմական ագրեսիան ու տարածաշրջանը վերածել վառոդի տակառի:




























