Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահ ՈՒ Բանգոյին` տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Խորը կսկիծով տեղեկացանք Չինաստանի Ցինխայ գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Վստահ եմ, որ Չինաստանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի` վերականգնելու տարերային աղետի հասցրած վնասները եւ արագորեն վերացնելու դրա հետեւանքները»:
Հիշեցնենք, որ Ցինխայ նահանգի Յուիշու գավառում ապրիլի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում հազարից ավելի մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի:




























