Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին աշախատավարձը կազմել է 101. 247 դրամ՝ աճելով 5.6 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Համաձայն վիճակագրական տվյալների՝ բյուջետային հիմնարկներում այն կազմել է 83. 810 դրամ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 4.4 տոկոսով։ Ոչ բյուջետային հիմանարկություններում միջին աշխատավարձը կազմել է 126. 995 դրամ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 6.9 տոկոսով։

Դրան զուգահեռ՝ 2009 թ. դեկտեմբերի համեմատությամբ՝ լայն սպառման ապրանքները թանկացել են 2.9 տոկոսով։ Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 8.4 տոկոս գնաճ։