Իսրայելի ստեղծման 62-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը մասնակցած Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին, անդրադառնալով Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցմանը` հույս է հայտնել, որ ամեն դեպքում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը շարունակվելու է:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ հայկական կողմի որոշման մասին լսելուն պես, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության պատասխանատուների հետ: ԱՄՆ դեսպանը նշել է, որ գոհ չէ հայկական կողմի որոշումից եւ նշել է, թե իրենք ցանկանում են, որ գործընթացը շարունակվի: Ջեֆրին դիմել է թուրքական կողմին` ասելով. «Արձանագրությունների վավերացման համար պետք է ջանքեր գործադրել»: