Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշուման հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը:
Հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանը սառեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը` մինչ Թուրքիան կսկսի աշխատանքներ սկսել դրանց վավերացման ուղղությամբ: « Մենք աջակցում ենք նախագահ Սարգսյանի այդ որոշմանը, որը ապահովում է տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ հավասարակշռության պահպանման աշխատանքների շարունակությունը: Հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի, Հայաստանի եւ ամբողջ Կովկասի համար օգտակար է: Մեր ցանկությունն է, որ երկու կողմերը հաշտեցման եւ կարգավորման ջանքերում բաց դուռ թողեն»,-նշված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ:




























