Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի կողմից կազմակերպված ընդունելությանը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը անդրադարձել է Հայաստանի իշխող կոալիցիայի եւ Նախագահի հայտնի հայտարարություններին` նշելով, որ չի կարծում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնել է:
Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունը շատ պարզ է, շարունակել է. «Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կարեւոր ռազմավարություն կա, այն է` Կովկասում ապահովել կայունություն: Կովկասում ոչ մեկի շահերից չի բխում ներկա ստատուս քվոն. անհրաժեշտ է այն փոխարինել խաղաղությամբ եւ համագործակցությամբ: Դրա համար անհրաժեշտ է, որ բոլորն էլ ամեն ինչին ուշադրություն դարձնեն: Գուցե այս ընթացքում լուռ դիվանագիտության անհրաժեշտության կարիք կա, որը երկար ժամանակ իրականացվում էր»,-նշել է Թուրքիայի նախագահը` ամփոփելով, որ չի կարծում, թե Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացը կանգնել է:




























