Այսօր` ապրիլի 30-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Հաղթանակի օրվա տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է տոնական միջոցառումները կազմակերպված եւ բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ այն համարելով հանրապետության հասարակական կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը:


























