Բերինգի ծովում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ջրային տարածքների միջեւ, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժը 6.3 բալ հզորություն է ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Համբելլից (Ալյասկա) 486 կմ հարավ-արեւմուտք։
Ցունամիի վտանգ չկա։



























