Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է մարտի 1-ին զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի գործով դատավարությունը: Դատական նիստից հետո Տիգրանի մայրը` Ռուզաննա Խաչատրյանը «168ժամ»-ի թղթակցին ասել է. "Ես երկրին զինվոր էի տվել, որ գնար հայրենի հողը թուրքերից պաշտպաներ, ոչ թե բերեին կանգնեցնեին քաղաքի կենտրոնում ու սպանեին: Ինչի՞ էին իմ երեխուն բերել էնտեղ կանգնեցրել, որ հայի վրա՞ կրակեր, թե՞ հայ մարդը իր զինվորի վրա կրակեր: Եթե էս երկրում մի հատիկ արդարություն կա, ապա առաջին հերթին պետք է Ռոբերտ Քոչարյանը կանգնի դատաստանի առաջ: Նա էր, չէ՞, հրաման տվել, որ իմ 7 ամսվա ծառայող զինվորին բերեին կանգնեցնեին իրա ժողովրդի դեմ:

Նա ՀՀ իշխանություններից պահանջում է բացահայտել, թե ո՞վ է հրաման տվել, որ 7 ամսվա զինծառայողին մասնակից դարձնեն զինված գործողություններին. «Իմ տղան պագոնի տակ ծառայող զինվոր էր, ու գնացել էր էս երկրի հանդեպ իր պարտքը կատարելու, ոչ թե ինչ-որ մեկի աթոռի համար զոհվելու»: