Այսօր` մայիսի 4-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի չի ունեցել մարտ 1-ի 10 զոհերից Հովհաննես Հովհաննիսյանի, Գրիգոր Գրիգորյանը եւ Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը` դատավորի չներկայանալու պատճառով: Հայցվոր կողմին ներկայացվել է, որ դատավոր Արմեն Խաչատրյանը առողջական խնդիրներ ունենալու պատճառով չի ներկայացել դատին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի 10 զոհերից 9-ի իրավահաջորդները (բացառությամբ սպա Համլետ Թադեւոսյանի), դիմել են դատարան եւ բողոքարկում են ՀՀ Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) անգործությունը, որոնք մինչ օրս 10 սպանությունների առիթով քրեական գործեր չեն հարուցել եւ որեւէ մեկին չեն հարցաքննել, այնինչ առնվազն հայտնի են հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկանների անունները, որոնց կրակոցներից սպանվել է 3 քաղաքացի:
Վաղը` ժամը 14.30-ին Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի հատուկ միջոցներից (Չերյոմուխա-7) սպանված Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների բողոքի քննությունը: Զոհերի իրավահաջորդների շահերը դատարանում ներկայացնում է Արտակ Զեյնալյանը:




























