Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հարավում, Չիլիի հետ սահմանին: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 6,4 բալ:
Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել Չիլիի Արիկա քաղաքից 59 կմ հյուսիս արեւմուտք գտնվող տարածքում: Ստերգետնյա ցնցումները գրանցվել են 11 կմ խորության ներքո: Տուժածների ու վնասի ծավալների մասին դեռեւս չի հաղորդվում:




























