Իսրայելը ՀԱՄԱՍ խմբավորմանը մեղադրել է հրադադարի խախտման մեջ եւ վերականգնել է ցամաքային գործողությունը գազայի հատածում: Իսրայելի իշխանությունները խորհուրդ են տալիս Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին չլքել իրենց տները, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Գազայի բժիշկների խոսքով՝ Ռաֆահ քաղաքի վրա առավոտյան հարձակումը 30 մարդու կյանք է խլել:

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Օգոստոսի 1-ի գիշերը Իսրայելի գնդակոծության արդյունքում 14 պաղեստինցի է զոհվել:

5 իսրայելցի զինվոր սպանվել են Գազայից հրթիռային գնդակոծության ժամանակ:

Իսրայելը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է շարունակել ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացումը նույնիսկ հրադադարի ժամանակ: