«Սեւան-Հրազդանյան ջրառ»  փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Մխչյան N 1 եւ N 2 պոմպակայանների վթարային հատվածների նորոգման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով, օգոստոսի 4-ից օգոստոսի 6-ը  կդադարեցվի Արտաշատի ջրանցքով իրականացվող ոռոգման ջրի մատակարումը:

Մասնակիորեն կջրազրկվեն «Ազատ»  ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները, ամբողջությամբ` «Արտաշատ» եւ «Վեդի» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող համայնքները:  Ստեղծված անհարմարությունների համար հայցում ենք ջրօգտագործողների ներողամտությունը եւ հայտնում, որ ոռոգման ջրի մատակարարումն անմիջապես կվերսկսվի վթարա-վերականգնողական աշխատանքների ավարտից հետո: