Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Նշված գործողությունների ընթացքում, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, պաշտպանության բանակը տվել է 1 զոհ, երեք զինծառայողներ էլ ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը խոստովանել է, որ այս գիշեր ունեցել է 4 զոհ, հայկական կողմը հայտարարում է ադրբեջանական կողմի 7 սպանվածի մասին: