Ավելի քան 180 պաղեստինցի զոհվել է Գազայի հատվածում իսրայելական գնդակոծության հետեւանքով զինադադարի խափանումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հումանիտար դադարը», որը համաձայնեցվել էր ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ, նախատեսված էր երեք օրվա համար, սակայն երկու ժամից էլ ավել չի շարունակվել: Իսրայելական բանակը վերսկսել է գործողությունը պաղեստինյան գրոհայինների հարձակումից հետո, որոնք սպանել են երկու զինվորականի եւ, հավանաբար, 3-ին գերի են վերցրել:
Տեղի առողջապահության նախարար Աշրաֆ ալ-Քիդրը հաղորդել է, որ օրվա ընթացքում 185 պաղեստինցի է զոհվել, մեծամասնությունը հարավային Ռաֆախե քաղաքում, որը գտնվում է սպայի գերեվարման ենթադրյալ վայրի մոտակայքում: Ձգտելով թույլ րտալ առեւանգողներին թաքնվել՝ իսրայելական հրետանին եւ ավիացիան, համաձայն պաղեստինցիների պատմությունների, ոչնչացրել է բնակելի թաղամասեր:
Գործողության 25 օրվա ընթացքում 1626 պաղեստինցի է զոհվել, 8830-ը վիրավորվել են: Իսրայելական կողմն ունի 66 սպանված, այդ թվում 63 զինվոր ու սպա:
Հրադադարի խախտման մեղադրանքներին ու սպային վերադարձնելու պահանջներին Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժումը պատասխանել է, որ հարձակումը տեղի է ունեցել նախքան հրադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելը, եւ ենթադրել է, որ գերին սպանվել է նրան առեւանգող գրոհայինների գնդակոծության ժամանակ: Իսրայելը վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը թանկ կվճարի 23-ամյա լեյտենանտի առեւանգման համար:





























