Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտնել էր, որ Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ադրբեջանական կողմն ունի 8 զոհ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am